Հասարակություն Քաղաքականություն 

Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը և հետամուտ լինել ԼՂ հակամարտության լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պոմպեոն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից