Ռազմական Տեսանյութեր 

Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է

analitik.am

 

Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ Որոտան գետի ուղղությամբ ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր էլ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահամին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և հաջողության չեն հասել։

«Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո փախչում են, փորձում են այլ ուղղություններ զարգացնել»։

Հովհաննիսյանը նշեց, որ փորձում են հաջողություններ ապահովել բարդ անտառա-լեռնային տեղանքում, որտեղ դա այդքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով դժվար ու բարդ պայքար։

 

Նույն շարքից