Հասարակություն Քաղաքականություն 

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Риа Новости-ն։

«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ Ռուսական կողմից խորը մտահոգություն է հայտնվել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հավելում են նաև, որ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և զինադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից