Հասարակություն 

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել վերացնել Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող ահաբեկչական խմբերը

analitik.am

 

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել վերացնել Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող ահաբեկչական խմբերը և ազատ արձակել ահաբեկիչների կողմից պահվող քաղաքացիներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրինկևիչը։ Փոխանցում է Риа Новости-ն։

Գրինկևիչը նշել է, որ հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հաղորդագրություններ է ստանում Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող բնակավայրերի բնակիչներից՝ հասարակական ակտիվիստների և խաղաղ քաղաքացիների շարունակվող ձերբակալությունների և առևանգումների մասին, որոնք դեմ են հանդես գալիս անօրինական զինված կազմավորումների գործողություններին և տեղի բնակչության նկատմամբ զինյալների վայրագություններին:

Նույն շարքից