Քաղաքականություն 

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. ԱԺ խորհրդի անդամները հրավիրվեցին 334 սենյակ

analitik.am

Այսօր Ազգային ժողովը քննարկեց ու քվեարկեց երեկ արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունված բոլոր երեք նախագծերը: Խոսքը վերաբերում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթին և «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ խորհրդի անդամներին նիստի ավարտից անմիջապես հետո հրավիրեց 334 սենյակ:

 

Նույն շարքից