Հասարակություն 

Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. Shamshyan.com 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Հակոբ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք փախցրել են Թբիլիսյան խճուղու թիվ 22/7 հասցեի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան եղել է ռուսական համարանիշներով, իսկ ահազանգով դեպքի վար է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, սակայն մինչև այսօր թե՛ ավտոմեքենան, թե՛ հանցագործը կամ հանցագործները չեն հայտնաբերվել:

Ավելին՝ shamshyan.com 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից