Հասարակություն Տեսանյութեր 

Բժշկի մասնագիտությունն աշխարհում հարգում են բոլորը, բացի Ադրբեջանից և Թուրքիայից /տեսանյութ/

 

Բժիշկը պատմել է Ստեփանակերտի ծննդատան վրա հարձակման մասին։ Տեսանյութը, որում բժիշկը ներկայացնում է իրավիճակը, փոխանցել է WarGonzo նախագծի Տելեգրամյան ալիքը։

Արցախում աշխատող կամավոր բժիշկները բազմիցս խոսել են այն մասին, որ իրենք ստիպված են եղել այդ կլինիկական համալիրում օգնություն ցուցաբերել նաև ադրբեջանցի վիրավոր զինվորականներին։ Այսինքն ՝ այնտեղ բացարձակապես բոլորի կյանքն են փրկում՝ առանց տարբերելու հարազատին և օտարին։ Սա է բժշկի մասնագիտությունը և նրան հարգում է ամբողջ աշխարհը, բացի Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերից։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ադրբեջանի կողմից կրակի տակ էին հայտնվել նաև Կարմիր խաչի միջազգային առաքելության օբյեկտները։ Բացատրել կամ արդարացնել այս ամենը ոչ մի կերպ հնարավոր չէ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից