Հասարակություն 

Ռուս սահմանապահները կանգնած են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին, ինչպես միշտ. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները, և նաև նշել , որ դրանում արտառոց ոչինչ չկա։ Փոխանցում է Риа Новости-ն

Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնզալեզը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված իբր Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:

«Ռուս սահմանապահները կանգնած են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին: Այսինքն, այդպես է եղել միշտ։ Եվ հիմա՝ իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան սահմանին։ Այսինքն՝ դրանում ,ըստ էության, ոչ մի նորություն չկա», - պատասխանել է Փաշինյանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից