Հասարակություն Ռազմական 

Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ վարվել է հրետակոծություն

 

Հեկտոմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։

«Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող», - ասաց Հովհաննիսյանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից