Հասարակություն Քաղաքականություն 

ՄԱԿ-ն անթույլատրելի է համարում մարտական գործողությունները և կոչ է անում կողմերին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում

 

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն անհապաղ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

«Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում»,- հավելել է Դյուժարիկը:

«Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,-շեշտադրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից