Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղը ՌԴ-ի համար որպես կայսրություն կայանալու թեստ է. Ռուս փորձագետ

 

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կարող է թաղել Ռուսաստանի՝ որպես կայսրություն վերածնվելու վերջին հույսը։ Այս մասին հայտնել է ռազմական լրագրող, հասարակական գործիչ Ռոման Շկուռլատովը։ Փոխանցում է Regnum-ը:

«Պարադոքսն այն , որ Լեռնային Ղարաբաղը դաժան թեստ է ՌԴ-ի համար՝ որպես կայսրություն իր ժամանակակից իմաստով։ Եթե վեց տարի առաջ վերամիավորված Ղրիմն ու աջակցության արժանացած Դոնբասը նախորոշեցին մեր երկրի կայսերական վեկտորի զարգացումն, ապա Ղարաբաղը Թուրքիային և իր արբանյակ Ադրբեջանին անվերադարձ հոշոտվելու հանձնելը կարող է թաղել Մեծ Ռուսաստանի վերածննդի համեստ հույսերը», - ասել է Շկուռլատովը։

Նրա խոսքով, հարցը ոչ այնքան էթնիկ  մակարդակում է, որքան աշխարհաքաղաքական․ «Միանշանակ, Ղրիմն ու Դոնբասը, որտեղ տասնյակ միլիոնավոր էթնիկ ռուսներ են միասին ապրում, չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ ռուսների քանակը կարող է դիտարկվել որպես վիճակագրական անճշտություն։ Իսկ չճանաչված ԼՂՀ-ի հայ բնակչությանը միայն դարավոր հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պատմությունից կամ քրիստոնեական ինքնությունից ելնելով աջակցելը ռուսական պետականության տեսանկյունից ճիշտ չէր լինի»։

Շկուռլատովը հիշեցրեց, որ կայսերական հավակնություններ ունեցող ցանկացած պետություն պարտավոր է առաջնորդվել բացառապես իր ազգային շահով․ «Ռուսական կայսրությունն, ի դեպ, դարեր շարունակ հաստատուն կերպով առաջնորդվել է հենց այս սկզբունքով։ Որքան էլ սա ոմանց համար ցավալի հնչի, սակայն այդ նույն սերբ, բուլղարացի և այլ բալկանյան եղբայրներին ռուսական ցարերը պաշտպանության տակ էին առնում՝ առաջնորդվելով ոչ միայն և ոչ այնքան արյան և հավատքի հարցով, որքան իրենց բազմադարյան աշխարհառազմավարական (գեոստրատեգիկ) հակառակորդի՝ Օսմայնան կայսրության ընդլայնումը զսպելու նպատակով։ Ոչ մի անձնական բան, պարզապես երկու կայսրություն տարբեր մեթոդներով՝ այդ թվում և ռազմական, պայքարում են հանուն տարածքների, ազդեցության գոտիների, մարդկանց ուղեղների, հոգիների ու սրտերի։ Երախտապարտ բուլղարացի «եղբայրներն», ի դեպ, միշտ օգնության համար շնորհակալ են եղել՝ հուշարձաններ են տեղադրել և հավերժ բարեկամության երդումներ են տվել, բայց երկու համաշխարհային պատերազմների ժամանակ էլ Ռուսաստանի դեմ են պատերազմել»։

Փորձագետը հիշեցնում է, որ ժամանակակից Թուրքիան և դրա իշխող վերնախավը չեն հրաժարվել պանթյուրքիզմի և «Մեծ Թուրանի» երազանքից, ինչը կարելի է տեսնել ինչպես Սիրիայի, այնպես էլ Հարավային Կովկասի դեպքում, որն ավանդաբար եղել է բացառապես Ռուսաստանի հետաքրքրությունների գոտին․ «Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետագա սցենարների ընտրությունը շատ սահմանափակ է, եթե նա պատրաստ չէ համակերպվել տարածաշրջանային «դողացող» գերտերության կարգավիճակի հետ, այլ տեսնում է ինքն իրեն գլոբալ, «իրավասու» կայսրության հեռանկարում։ Եվ այդ բոլոր սցենարները ենթադրում են Ռուսաստանի՝ կոմֆորտի գոտուց միանշանակ դուրս գալը, իսկ եթե ավելի պարզ խոսենք, հարկավոր է գլուխն ավազից հանել, որքան էլ որ հարմար չլինի թե տեսնելը և թե լսելը, և սկսել վերջապես կայանալ որպես կայսրություն։ Այլ տարբերակ տրված չէ, քանի որ ռազմավարական ապագայում Ռուսաստանը կամ ձեռք կբերի կայսերական հպարտ կարգավիճակ, կամ առհասարակ կդադարի գոյություն ունենալ»։

Փորձագետը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» քննարկման ակումբի ելույթից վերջնական պարզ դարձավ, որ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը չի պատրաստվում ոտք մեկնել կայսերական ամբիցիաներ ունեցող էրդողանական Թուրքիայի հետ, որը հանդիսանում է հանուն Ղարաբաղի ծավալված հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական շահառուն․ «Ռուսաստանի Դաշնությունը բառացիորեն հիացած է «Թուրքական հոսքի» հաջող իրականացմամբ և թուրքական պարտադիր «գործընկերների» ձեռք բերումով, և, չնայած Արևմուտքի զայրացած աղաղակներին, С-400 «Տրիումֆն», ամենայն հավանականությամբ, այն կշարունակի աչք փակել Անդրկովկասում պանթյուրքիզմի լկտի ընդլայնման վրա»։   Շկուռլատովը եզրափակել է իր դիտարկումներն այս մտքով.«Հրետանին, ինչպես հայտնի է, թագավորների վերջին և, մեղմ ասած, ոչ ամենակառուցողական փաստարկն է»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից