Հասարակություն Քաղաքականություն 

ԱՄՆ Պետդեպից չեն մանրամասնել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային և Ադրբեջանին

 

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրաժարվել է մասնավորեցնել՝ դիտարկո՞ւմ է արդյոք ամերիկյան կառավարությունը Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կասեցումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանը նպաստելու նպատակով:

«Դուք նշեցիք հրադադարի մասին: Սակայն հարցը միայն հրադադարի մեջ չէ: Մենք, իհարկե, փորձում ենք հասնել ռազմական գործողությունների և բնակավայրերի թիրախավորման դադարեցմանը: Դա, անկասկած, նախաձեռնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է ԱՄՆ-ն: Այստեղ մենք աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին և Հայաստանին հասնելու այն փուլին, երբ հակամարտությունը կարող է կարգավորվել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմակաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ պատասխանելով գործակալության հարցին առցնանց ճեպազրույցի ժամանակ:

Վերջինս չի մասնավորեցրել, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սառեցման, ինչպես առաջարկում են մի շարք ամերիկացի օրենսդիրներ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից