Քաղաքականություն 

Ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը գործի է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ:

Մասնավորապես, ակտիվ շփումների մեջ է ՌԴ իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում, քննարկում են Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:

Հիշեցնենք, որ, դեռևս անազատության մեջ, Ծառուկյանն ուղերձ էր հղել, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ բնական դաշնակից ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի:

Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից