Հասարակություն 

Գեներալներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը լոկալ մարտեր են կազմակերպել և վարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, և մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաև Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են և կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։

Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել և վարել, իսկ ռազմական ստրատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեև, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից