Քաղաքականություն 

Ջո Բայդենն ասել է, թե ինչ է անելու Ղարաբաղի հարցում, եթե ընտրվի ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում Վաշինգտոնն առաջատարի դերակատարում է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասված է հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարության մեջ:

Դեմոկրատի խոսքերով, ԱՄՆ-ը պետք է եվրոպացի գործընկերների հետ առաջատարի դերակատարում ունենա դիվանագիտական ջանքերի հարցում, որոնց նպատակը կլինի մարտական գործողությունների դադարեցումն ու մարդասիրական ոլորտում միջազգային համագործակցությանը հասնելը: Նա վստահեցրել է, որ իր ընտրվելու դեպքում, ադմինիստրացիան հենց դա է անելու:

Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի դադարեցնի Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը, ինչպես նաև կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել թեժացնել հակամարտությունը զենք մատակարարելու միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև ահաբեկիչների տեղափոխման:

ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հրադադարի ռեժիմի խախտումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աղետ է սպառնում. «Նրանք արդեն երկար են տառապում, պետք է ապահովել նրանց անվտանգությունը»,-ասել է նա:

Բայդենի կարծիքով, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ուղիղ աշխատի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ, որպեսզի անհապաղ հասնի դեէսկալացիան ու դադարեցնի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի հարձակումները. «Չնայած նրան, որ Թրամփը հպարտանում է գործարքներ կնքելու իր ունակություններով, նա պետք է անձամբ մասնակցի հրադադարի հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից