Քաղաքականություն 

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

ԵՄ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների շարունակվելն ու խաղաղ բնակչությանը հարվածելը՝ կողմերին կոչ անելով անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

ԵՄ-ն կողմերն հիշեցրել է պարտավորությունների մասին, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց պաշտպանությանը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքին:

«ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ սկսել բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասված է հայտարարության մեջ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից