Հասարակություն 

Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության, Աբովյան, Թավրիզյան, Վասիլյան, Երևանյան, Թևոսյան, Չարենցի, Երիտասարդական և Մայիսի 28-ի փողոցների գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից