Քաղաքականություն 

Ուրուգվայի նախկին նախագահներն ասել են, որ համերաշխ են հայերի հետ. «Մեդիամաքս»

analitik.am

Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս»-ը:

Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են  Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) եւ Խոսե Մուխիկան (2010-2015):

Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում եւ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվային ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր:

 

Նույն շարքից