Հասարակություն 

Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

analitik.am

 

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:

«Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից:

Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացեն դպրոցները և ՏՄԱԿ-ները՝ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:

Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝

Պատկերացում հոգետրավմայի մասին

Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները

Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում

Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ

Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։

Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից քանի ոլորտ և ամենածանր հետևանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է։

ԿԳՄՍՆ

 

Նույն շարքից