Քաղաքականություն 

ՌԴ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ավելի շատ թվով ահաբեկիչների ներգրավմամբ․ Զախարովա

analitik.am

 

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի շատ ներգրավմամբ։ Այս մասին բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, Մերձավոր Արևելքից ռազմական գործողություններում ավելի շատ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ։

Նկատելի է, որ աճել են հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների ծախսերը։ Մենք վստահ ենք, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններն»,- ասել է Զախարովան։

Վերջինս նաև նշել է, որ ՌԴ-ն շարունակում է ջանքեր գործադրել հակամարտության դեէսկալացիայի և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։

 

 

Նույն շարքից