Տեսանյութեր Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության հարցում յուրաքանչյուր կողմն իր ճշմարտությունն ունի. Պուտին

analitik.am

 

Ղարաբաղյան հակամարտության հարցում յուրաքանչյուր կողմն իր ճշմարտությունն ունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից, իսկ Խորհրդային Միության ղեկավարությունը գործնական միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, և հայերը զենք են վերցրել ձեռքերը, ինչը Պուտինի խոսքերով, հանգեցրել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ու «Ադրբեջանի ևս 7 շրջաններ հայտնվել են Հայաստանի վերահսկողության տակ»:

«Ադրբեջանն ասում է, որ այդ 7 շրջանները որևէ կապ չունեն էթնիկ հակամարտոթյան և Հայաստանի հետ: Ասում են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են:

Ադրբեջանն ասում է, որ իրավունք ունեն վերադարձնել այդ տարածքներն ու Լեռնային Ղարաբաղի հետ լուծել հարցերը:

Դուք հասկանո՞ւմ եք, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի: Այստեղ չկան հեշտ լուծումներ, քանի որ հանգույցը շատ բարդ է»,-ասել է նա։

Նույն շարքից