Տեսանյութեր Քաղաքականություն 

Պուտինն ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանը

analitik.am

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու երկրների՝ Հայաստան և Ադրբեջան, հետաքրքրությունները կհավասարակշռվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ria.ru-ն։

«Ինչո՞ւմ կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը։ Այն է, որ գտնվի հետաքրքրությունների հավասարակշռում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին՝ ինչպես ադրբեջանական ազգին, որին մենք վերաբերում ենք անփոփոխ հարգանքով, և այնպես, որ հաշվի առնվեն հայ ազգի և պետության հետաքրքրությունները։

Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց դրա հետ միասին հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքների հնարավորությունների ապաարգելափակմամբ և զարգացմամբ, որոնք էլ հիմք կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, նաև Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»,- ասել է Պուտինը։

Նույն շարքից