Իրավական Հասարակություն 

Մակրոնը հայտարարել է, որ զինված հարձակումներից հետո Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ

analitik.am

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում զինված հարձակումներից հետո հանդես է եկել հայտարարությամբ, գրում է ria.ru-ն։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է իսլամիստական ահաբեկչական հարձակման:

«Այսօր առավոտյան Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցում զոհվել են մեր երեք քաղաքացիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը Նիցցա է ժամանել քաղաքում հարձակումից մի քանի ժամ անց։ Մակրոնին ուղեկցել են ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետին: Նախագահը հայտարարել է երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

«Մենք կպաշտպանենք պաշտամունքի բոլոր վայրերը, մասնավորապես՝ եկեղեցիները։ Մենք կպաշտպանենք նաև մեր դպրոցները»,- ասել է նա։

Բացի այդ, պետության ղեկավարի խոսքով, Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ:

Նույն շարքից