Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում․ Եկեք միավորվենք և միասին կռվենք․ Արայիկ Հարությունյան

Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այս մասին ուղերձի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ թշնամու նպատակն է գրավել Շուշին․ «Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջապես մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»։

Հարությունյանը նշեց, որ հիմա պետք է միավորվել, կռվել․ «Ես հավատում եմ, որ  մենք հաղթելու ենք, հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային , դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամուն, բայց դրա համար նաև պետք է ժամ առաջ հասնել Արցախ։

Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, հակառակը՝ նորից կրկնում եմ՝ հավատում եմ, քան երբևէ մեր հաղթանակին, և օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասների մոտ։

Եկեք միավորվենք և միասին կռվենք։ Իհարկե, մենք գիտակցում ենք ամեն ինչ, բայց նաև եկեք մեր ամենամեծ առաքելությունը կատարենք հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի, հանուն մեր սերունդների, հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք, ես հավաոտւմ եմ հաղթանակին»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից