Հասարակություն 

Տավուշի մարզպետարանի և մարզի բոլոր դպրոցների համատեղ աշխատանքի արդյունքում 50 քողարկիչ ցանցեր արդեն ուղարկվել են ԱՀ

analitik.am

 

Տավուշի մարզում աշակերտներն արձակուրդին ազատ չեն, բոլոր համայնքներում քողարկիչ ցանցեր են պատրաստում. զինվորի և բանակի կողքին են, սա էլ իրենց նախաձեռնություններից մեկն է:

Տավուշի մարզպետարանի և մարզի բոլոր դպրոցների համատեղ աշխատանքի արդյունքում 50 քողարկիչ ցանցեր արդեն ուղարկվել են Արցախի Հանրապետություն, առաջիկա օրերին էլ նույնքան կուղարկեն:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աշակերտներին և ուսուցիչներին մեր երկրի համար այս կարևոր պահին իրենց պատասխանատվության և միասնականության համար:

ՀՀ Տավուշի մարզպետարան 

Նույն շարքից