Իրավական Հասարակություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

analitik.am

 

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է՝

  • «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
  • «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  • «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,
  • «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,
  • «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը,
  • «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը,
  • «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը և
  • «Հայաստանի Հանրապետության և վերականգնման վարկերի բանկի միջև «համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Նույն շարքից