Հասարակություն 

Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

 

Իսրայելի  հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը 30 տարի առաջ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, իսկ այսօր Ադրբեջանը փորձում է ուժով և ահաբեկիչների օգնությամբ խլել այն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից