Հասարակություն 

Շատերն արդեն Արցախ են շտապում, որպեսզի փրկեն Շուշի քաղաքը թշնամու ճիրաններից

 

Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:

Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։

Սպասում ենք…

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից