Հասարակություն 

Լրջանալու ժամանակն է. Գոհար Աբաջյան

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե երեկ կեսգիշերին ֆեյսբուքում Կուբաթլուն չգրավեիք, այսօր Շուշիի մասին լուրը լսելուց հետո կեսգիշերին ֆեյսբուքում չէիք ընկճվի:

Սա պատերազմ է, որն ունի իր կանոնները: Մեզնից հասնում է զգոնություն, սթափություն, կազմակերպվածություն և ոչ մի պանիկա:

Իսկ այն ֆեյսբուքյան ընկերներս, ովքեր այս պահից սկսած կշարունակեն տարածել ինտրիգներ, թե բա «լավ լուր ունեմ, բայց սպասենք պաշտոնականի» կամ կտարածեն ոչ պաշտոնական վիդեոներ` տարածքներ գրավելու կամ կորցնելու մասին, ժամանակավորապես կհեռացվեն ընկերներիս ցանկից:

Լրջանալու ժամանակն է:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

 

 

Նույն շարքից