Հասարակություն 

Քաղաքացին կախվել է տան ետնաբակում գտնվող ծառից

analitik.am

 

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ կախվելով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի, ծնված 1944 թ․) կախվել է տան ետնաբակում գտնվող ծառից։

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել են ծառից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Նույն շարքից