Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանում չեն բացառում, որ Արցախում հայերի դեմ կռվող Ադրբեջանի բերած ահաբեկիչները կարող են հայտնվել Ռուսաստանում

analitik.am

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ադրբեջանական կողմից կռվող Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկանները կարող են հայտնվել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բացառել նման վտանգը, իհարկե, պետք չէ»,-ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած վտանգ, այդ թվում՝ պոտենցիալ, ու աշխատել կանխելով»,-ասել է նա:

«Ռուսաստանցի իրավապահները շատ ուշադիր հետևում են իրավիճակին ու, ինչպես ասում են, ձեռքները պահում են պուլսի վրա»,-հավելել է ռուսաստանցի պաշտոնյան:

 

Նույն շարքից