Քաղաքականություն 

Ով է Գեղարքունիքի մարզպետի նոր տեղակալը /կենսագրություն/

analitik.am

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի 29 հոկտեմբերի 2020, 1199 – Ա որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992թ.

Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1993թթ.

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՍԶՎ Վարդենիսի սահմանային պարետատան ուղեկալի պետի պաշտոնը:

1993-1996թթ.

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վարդենիսի 555-րդ բրիգադի գումարտակի հրամանատարի, բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1996 - 2003թթ.

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ:

2004թ. մարտի 11-ին

Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ:

2012թ. հուլիսի 27-ին

Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնով նախատեսված պարտականությունների ժամանակավոր կատարող:

2013թ. հունիսի 10-ին

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:

2016թ. սեպտեմբերի 7

Շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1971-1981թթ.

Սովորել է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղի դպրոցում:

1989-1996թթ.

Սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի ճանապարհային հաղորդակցման պետական համալսարանի հեռակա բաժինը:

1981-1986թթ.

Սովորել և ավարտել է Լենինական քաղաքի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումը:

1996թ.

Ավարտել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացները:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1982 - 1984թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:

1989-1991թթ. - կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատներ և կազմակերպել Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությունը,

1992 - 1994թթ. - մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Արիության» և «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան», ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Նույն շարքից