Գլխավոր 

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փակ է լինելու. Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ

analitik.am

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Ժնևում քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Հինգշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել համանախագահների միջև, իսկ այսօր հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ այդ հանդիպումը փակ է մամուլի համար:

Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է լիներ երեկ, սակայն ավելի ուշ հետաձգվել էր:

 

Նույն շարքից