Բարի օր Քաղաքականություն 

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին ու Եվրոպայում արվող ահաբեկչական ակցիաներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Քննարկվել է Անդրկովկասի հարցը՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի համատեքստում»,-ասել է Պեսկովը։

«Մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Եվրոպայում նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են ահաբեկչական դրսևորումները:

Խորհրդակցության ժամանակ նաև քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական կյանքին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայել Միշուստինը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ ԱԽ քարտողւար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև բնապահպանական, էկոլոգիական ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

 

Նույն շարքից