Հասարակություն 

Արցախում հայկական ուժերը հայտնի ահաբեկչի են ոչնչացրել

analitik.am

 

Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն սպանվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում է սիրիական North Press Agency (NPA) տեղեկատվական կենտրոնը։

Ըստ աղբյուրի, սիրիացի դաշտային հրամանատարը թուրքական կողմի հետ զբաղված է եղել Լեռնային Ղարաբաղում կռվելու նպատակով սիրիացի վարձկանների հավաքագրմամբ։

Նշվում է, որ Աբոն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործող Համզայի զինված խմբավորման երկրորդ գործող հրամանատարն է եղել։Երկու օր առաջ այնտեղ սպանվել են նաև դաշտային հրամանատար Ադել Շկահիրը և ևս 4 վարձկան։

 

Նույն շարքից