Հասարակություն 

Զոհվել է Երևան Շահագործման տնօրինության Հարավ տեղամասի բանվոր-վարորդ Մինաս Մովսեսի Ղազարյանը

analitik.am

 

Հոկտեմբերի 29–ին Արցախի պաշտպանական մարտերի ընթացքում զոհվել է ընկերության Երևան Շահագործման տնօրինության Հարավ տեղամասի բանվոր-վարորդ Մինաս Մովսեսի Ղազարյանը։

55–ամյա Մինասը ռազմաճակատ էր մեկնել որպես կամավոր՝ Երկրապահ կամավորականների միության հետ միասին։

«Վեոլիա Ջուր»–ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մինասի ընտանիքին և հարազատներին։ Մեր ընկերոջ և գործընկերոջ` որպես իսկական հայրենասերի, գործին նվիրյալ ու ազնիվ մարդու, 2 երեխաների հոր վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

 

Նույն շարքից