Ռազմական Տեսանյութեր 

Ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց

analitik.am

 

Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերն Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։ Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պատերազմը, իհարկե, իր սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են», - ընդգծել է Հովհաննիսանը։

Նույն շարքից