Հասարակություն Քաղաքականություն 

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել

analitik.am

 

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածվել է հայտարարություն, որով համանախագահները կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար նպատակներով հրադադարի անհապաղ հաստատումը։

Նշվում է, որ կողմերը միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան դիտավորյալ հարվածներ չեն հասցնի քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին։

Կողմերը ակտիվորեն մասնակցելու են աճյունների հավաքմանը և փոխանակմանը ռազմի դաշտում՝ ԿԽՄԿ-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ։

Մեկ շաբաթվա ընթացքում կողմերը ԿԽՄԿ-ին կփոխանցեն ներկայումս կալանքի տակ պահվող ռազմագերիների ցուցակը՝ մուտքի և հնարավոր փոխանակման ընթացքը ապահովելու համար։

Կողմերը գրավոր տեսքով կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան կրակի դադարեցման ստուգման հնարավոր մեխանիզմներին վերաբերող մեկնաբանություններ և հարցեր։

Կողմերը բաց և առարկայական բանակցություններ կանցկացնեն՝ ուղղված համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հստակեցնելուն՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան:

Նույն շարքից