Բարի օր Հասարակություն 

Եվրամիությունը 400 հազար եվրո է տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնաչությանը. ՏԱՍՍ

analitik.am

Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացնում հակամարտության արդյունքում տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հակաճգնաժամային հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչին:

«Մենք լրացուցիչ 400 հազար եվրո ենք տրամադրում Լեռնային Ղարաբաղում ու շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչության ամենաանհետաձգելի կարիքները հոգալու համար»,-ասել է նա:

Եվրոպացի պաշտոնյան նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել:

 

Նույն շարքից