Հասարակություն 

Ռուսական հիվանդանոցում պայթյուն է որոտացել

analitik.am

Չելյաբինսկում պայթյուն է որոտացել Հարավ-Ուրալյան պետական համալսարանի ուսանողական պոլիկլինիկայում: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, պայթյունը որոտացել է շինության ներսում, որտեղ թթվածնային բալոններ են պահվել:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտներն ապահովված են թթվածնով:

Նույն շարքից