Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

 

Ռուսաստանի դաշնության ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին:

«Համապատասխան Պայմանագրին՝ Ռուսաստանը կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Կրկին կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, հասնել լարվածության նվազմանը, վերադառնալ կառուցողական բանակցություններին՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունների բազային սկզբունքները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից