Բարի օր Հասարակություն 

Ալիևը խճճվել է իր ստերի մեջ. Նա թուրքական F-16 կործանիչների մասին հիմա էլ այլ բան է ասում

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հաստատել է, որ թուրքական F-16 կործանիչները շարունակում են գտնվել իր երկրում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին

Չնայած անհերքելի փաստերին, Ալիևը շարունակել է ստել՝ պնդելով, իբր դրանք չեն մասնակցում Արցախի դեմ մարտական գործողություններին:

Թուրքական կործանիչների վերաբերյալ Ալիևը մի հետաքրքիր հայտարարություն է արել, որը հակասում է նախորդ հայտարարություններից մեկին: Նա ասել է, որ դրանց մասնակցությունը չեն նախատեսվում: Ավելի վաղ նույն Ալիևը նույն F-16-երի մասին հայտարարել է, որ դրանք կօգտագործվեն, եթե Բաքուն առերեսվի արտաքին ագրեսիայի հետ:

Փաստորեն, Ալիևն այնքան է ստել, որ արդեն ինքն է խճճվում իր ասածների մեջ ու չի հիշում, թե ինչ է հայտարարել ավելի վաղ:

 

Նույն շարքից