Բարի օր Հասարակություն 

Հիվանդանոցում մոր հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը

analitik.am

...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․

Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․ , մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը․․․

․․․ Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով․․․

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան

Նույն շարքից