Բարի օր Քաղաքականություն 

Այս պահի դրությամբ Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի եղել

analitik.am

Հայաստանը Ռուսաստանին դիմել է երկկողմ համաձայնագրի շրջանակներում, ՀԱՊԿ-ի ներգրավմման մասին խոսք չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդակցությունների ժամանակ հնարավոր է քննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:

ՀԱՊԿ-ից ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են, որ Երևանից պաշտոնական դիմում չեն ստացել օգնության վերաբերյալ:

«Այս պահի դրությամբ Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի եղել»,-ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնտաթդինովը:

 

Նույն շարքից