Հասարակություն 

Ինչ օգնություն Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին. Զախարովան մեկնաբանել է Պուտինին ուղղված Փաշինյանի նամակը

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը: Այս մասն հայտնում է Վեստին:

Ինչպես Զախարովան հայտարարել է «Россия 24»-ի հետ զրույցում, ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի առջև ունեցած պարտավորությունները, եթե ռազմական սպառնալիք լինի բուն Հայաստանի տարածքի նկատմամբ, ինչի մասին ասված է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական պատասխանում:

Ինչ վերաբերում է օգնության կոնկրետ ֆորմատներին, Զախարովան ասել է, որ դա քննարկվելու է լրացուցիչ:

 

Նույն շարքից