Հասարակություն 

Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի շարք զինծառայողների

analitik.am

 

Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել  մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում:

Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր:

Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը:

Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը:

Գործողության հաջող իրականացման համար

Կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը,

Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը,

Շարքային-պայմանագրայիններ

Ռուբեն Աշոտիկի Վերդյանը,

Անդրանիկ Հմայակի Վանյանը,

Էդուարդ Արմենի Բարսեղյանը,

Արման Սեյրանի Սևումյանը,

Արթուր Արմենի Ասրիյանը,

Հարութ Արարատի Համզոյանը,

Խորեն Սուրենի Ավանեսյանը,

Սասուն Խորենի Սահակյանը,

Ավագ-սերժանտ-պայմանագրայիններ

Մարատ Վալերիի Առաքելյանը,

Սեյրան Գագիկի Աբրահամյանը,

Կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ

Մանվել Ռաշիդի Գևորգյանը,

Հարութ Արթուրի Էմիրյանը,

Սերժանտ-պայմանագրայիններ

Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը,

Սպարտակ Աշոտի Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին:

Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը:

ՊԲ

Նույն շարքից