Քաղաքականություն 

Ալիևյան քարոզչամեքենան թարգմանչի ձայնը վերագրել է Իրանի փոխարտգործնախարարին. Իրանագետ

analitik.am

Ներկայումս ճակատում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ նույնպիսի դաժան պայքար է ընթանում նաև քարոզչական տիրույթում։ Այս համատեքստում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է բոլոր հնարավոր ու անհնար քայլերով սեպ խրել, կասկածի տակ դնել հայ-իրանական հարաբերություններ։ Այդ նպատակով տարածում են զանազան ապատեղեկատվություններ, ընդ որում, երբեմն առաջնորդվելով՝ «սուտն ինչքան մեծ է, այնքան հեշտ է դրան հավատալը» գեբբելսյան հայտնի սկզբունքով։

Ամենաթարմ օրինակը, թերևս Աբաս Արաղչիին է վերաբերում։ Բաքվի բռնապետի հետ հանդիպման ժամանակ ալիևյան քարոզչամեքենան թարգմանչի ձայնը վերագրել է Արաղչիին, և էյֆորիայի մեջ ընկած տարածում են, որ վերջինս ադրբեջաներենով է խոսել Աբշերոնյան բռնապետի հետ։ Ու այս ամենն արել են այնքան փնթի, որ իսկությունը պարզելու համար պահանջվեց ընդամենը 5 րոպե․ նախ՝ Ա․ Արաղչիի շուրթերի շարժումն ու ձայնը սինխրոն չեն, հետո տեսագրության մեջ նրա ձայնը չէ, երրորդ՝ Արաղչին պարզապես չգիտի ադրբեջաներեն։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Նույն շարքից