Ռազմական 

Մարտունին գրեթե ողջ օրն Ադրբեջանի զինուժի զանգվածային հարձակման թիրախում է․ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը

analitik.am

 

Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում ռեպորտաժ է պատրաստել Արցախի Մարտունի քաղաքից, որն ադրբեջանական ուժերը թիրախավորել են Դ-20 թնդանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ  կայաններով և ավիացիայով:

«Մարտունին գրեթե ողջ օրը գտնվում է Ադրբեջանի Զինված ուժերի զանգվածային հարձակման թիրախում: Քաղաքի որոշ փողոցներում պարզապես բնակելի հատված չես գտնի, առանձին թաղամասեր ոչնչացվել են»,- պատմում է լրագրողը՝ ներկայացնելով, թե ինչի է վերածվել քաղաքը մեկ ամիս տևած ռմբակոծություններից հետո:

Վերջինս նշում է, որ քաղաքի արվարձաններից լսվում է հրետանու ձայնը: Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է պատասխանել հրադադարը խախտող հակառակորդի հարվածներին, որը նաև իսրայելական և այլ համազարկային կրակի ռեակտիվ  կայաններ և «Սմերչ» է կիրառում:

Նույն շարքից