Կորոնավիրուս 

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

analitik.am

 

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կրկին բացարձակ ռեկորդային է եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Մեկ օրում արձանագրվել է վարակման 31 758 նոր դեպք: Նախօրեին գրանցվել էր 31 084 դեպք, որը դարձյալ ռեկորդային էր: Շաբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր ապենինյան երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 679 430 հաստատված դեպք:

«Քովիդ-19»-ից մահվան դեպքերը վերջին մեկ օրում ավելացել է 297-ով՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 38 618-ի: Նախօրեին կորոնավիրուսից մահացել էր 217 մարդ:

Նույն շարքից