Սպորտ 

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների միջև հանդիպումը հետաձգվել է

analitik.am

 

Հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների միջև հանդիպումները կկայանան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ նոյեմբերի 5-ին և 8-ին:

Հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ (խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան/Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին), փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումները կկայանան Վառնայում՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին:

Նույն շարքից